Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Մրցույթներ/Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտ /Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտներ

ԳԾԻՆ ՀԵՏԵՎՈՂ ԵՎ ԻՐԵՐ ԴԱՍԱԿԱՐԳՈՂ ՌՈԲՈՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մրցույթի նկարագրություն 

«Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտ» մրցույթի շրջանակներում մասնակիցների կողմից նախագծված և պատրաստված ռոբոտները պետք է գտնվեն դաշտում, որում կան 2 իրարից տարբեր իրեր, ինչպես նաև զամբյուղներ և խոչընդոտներ: Ռոբոտը պետք է հերթականությամբ վերցնի այդ իրերը, անցնի խոչընդոտները և դասավորի դրանք ըստ համապատասխան տեղամասերի:

1. Ներկայացվող պահանջներ


1.1. Թիմերի հրահանգիչներն ու անդամները
- Մրցույթին կարողեն մասնակցել մինչև 30 տարեկան անձինք
- Թիմի անդամները` բացառությամբ հրահանգչի, պետք է լինեն մինչև 30 տարեկան
- Թիմում պետք է լինի միայն մեկ հրահանգիչ, որպես տեխնիկական խորհրդատու
- Տեխնիկական խորհրդատուին տեղ կհատկացվի մրցութային տարածքի շրջակայքում` թիմը վերահսկելու համար
- Տեխնիկական խորհրդատուն իրավունք չունի վերանորոգել ռոբոտը կամ զբաղվել ռոբոտների ծրագրավորմամբ
- Եթե մրցույթի ընթացքում տեխնիկական խորհրդատուն ձեռք է տալիս ռոբոտին կամ միջամտում մրցավարի որոշումներին, թիմը ստանում է առաջին զգուշացումը, իսկ կրկնվելու դեպքում դակարող է հանգեցնել թիմի որակազրկմանը:

1.2. Տարբերիչ նշանների դաշտը
Տարբերիչ նշանների դաշտը սպիտակ մակերեսին 20 մմ հաստությամբ սև գույնով գծանշված հարթակ է և կազմված է`
- «մեկնարկից», որը կազմված է «մեկնարկից», որտեղից մեկնարկում է մրցույթը
- «1,2,3,4,5,6» համարներով դաշտերից, որտեղ տեղադրված են կարմիր և կապույտ թիթեղյա տարաները
- «Կարմիր տարաների պահոցից», որտեղ պետք է հավաքել կարմիր տարաները,
- «Կապույտ տարաների պահոցից», որտեղ պետք է հավաքել կապույտ տարաները
- «Վերջնագծից»:
Ռոբոտը, սև գծին հետևելով , պետք է մոտենա թիթեղյա տարաներին և դրանք տեղափոխի համապատասխան գույնի պահոցներ: Ռոբոտի միջոցով տարաների հավաքման և համապատասխան դաշտեր տեղափոխման համար թիմերը վաստակում են որոշակի միավորներ: Միավորներ վաստակելու գործում կարևոր դեր ունի նաև ելույթի գործողության ժամանակը


1.3. Սահմանումներ
- Մրցույթի ժամացույցը
Թիմերին տրվում է սահմանափակ ժամանակահատված`30 րոպե, ելույթային դաշտ տանելու, ռոբոտը կարգավորելու և առաջադրանքը կատարելու համար: Այս ժամանակահատվածը մրցութային օրվա` Նոյեմբերի 22-ին թիմերին հատկացված ողջ ժամանակն է՝ իրենց ներկայացնելու համար:
- Ելույթի ժամացույցը
Հանձնաժողովի թույլտվությամբ ռոբոտը կարող է մեկնարկել, իսկ վայրկենացույցը կպահի ժամանակը: 30 րոպեի ընթացքում ռոբոտը պետք է հասցնի ավարտել առաջադրանքը:

2. Դաշտ առանձնահատկությունները


- Դաշտը բաղկացած է 30մմx30մմ չափի սալիկներից, որոնց տեսակները և ընդհանուր դաշտի գծագիրը ներկայացված է հավելվածում: Դաշտը բաղկացած է երեք տեղամասերից, որտեղ նախապես տեղադրված են տարաները և կարմիր ու կապույտ տարաների համար նախատեսված պահոցները:
- Կարմիր և կապույտ տարաների համար նախատեսված պահոցները ռոբոտը գտնում է նշանի միջոցով, որը իրենից ներկայացնում է 20մմx20մմ չափի սև քառակուսի՝ տեղադրված նախքան խաչմերուկը գծերից 20մմ հեռավորության վրա (տես դաշտի գծագիրը):
- Բոլոր չափումներն ու չափսերը ունեն 10% շեղում:
- Կազմակերպիչ կոմիտեն կանի հնարավորինս ամեն ինչ, որպեսզի դաշտը լինի կատարյալ, թեպետ հնարավոր են որոշակի շեղումներ: Մասնակիցները պետք է պատրաստ լինեն հաղթահարել այդ աննշան թերությունները:
- Դաշտում առանձնացված են 6 հատվածներ (տես դաշտի գծագրում, 1,2,3,4,5,6), որտեղ նախապես տեղադրված են թիթեղյա տարաները: Թիթեղյա տարաները ըստ գույների տեղադրված կլինեն պատահականության սկզբունքով, այսինքն նախապես հայտնի չէ թե որ դաշտում ինչ գույնի տարա է լինելու:
- Պահոցները գտնվում են խաչմերուկի երկու կողմերում, կարմիր պահոցի ուղղությունը նշված է քառակուսի սև նշանով, որը գտնվում է նախքան խաչմերուկը՝ տես դաշտի գծագիրը:


3. Ռոբոտների ներկայացվող պահանջները

3.1. Ռոբոտի չափսերը
- Ռոբոտը պետք է տեղավորվի 35սմ x 35սմ x Hսմ խորանարդի մեջ (բարձրությունը սահմանափակված չէ):
- Ելույթի ընթացքում ռոբոտը կարող է կազմված լինել բաղկացուցիչ մասերից կամ բաժանվել բաղկացուցիչ մասերի:
- Ռոբոտի շարժումներին սահմանափակումներ չկան: Այն կարող է պարկել կամ կանգնել ուղղաձիգ դիրքով, շարժվել անիվների վրա, պտտվել, քայլել, թռչել և այլն:
- Ռոբոտի քաշը, ներառյալ բոլոր բաղկացուցիչ մասերի, չպետք է գերազանցի 3 կգ-ը: Եթե ռոբոտը լիցքավորվում կամ կառավարվում է արտաքին աղբյուրի կողմից, ապա միացնող մալուխները բացառություն են կազմում: Այս սահմանափակումերն անտեսելը գրանցում է բացասական միավորներ:

 

3.2. Ռոբոտի կառավարման սկզբունքները

- Ռոբոտը պետք է լինի ինքնակառավարվող:
- Կառավարման սարքը կարող է տեղադրված լինել ռոբոտի ներսում կամ մրցութային դաշտից դուրս` միացված հաղորդալարի միջոցով կամ առանց դրա:
- Հանձնաժողովի թույլտվությամբ թիմի անդամներից որևէ մեկը ձեռքով միացնում է ռոբոտը (միացման/վերամիացման կոճակը պետք է լինի ռոբոտի վրա):
- Եթե ռոբոտը կառավարելու համար օգտագործվում է առանց հաղորդալարի միացումը, ապա այն պետք է իրականացվի մրցութային դաշտում առկա ազատ հաճախականության ընդգրկույթներից մեկի միջոցով: Հանձնաժողովը և կազմակերպիչները մրցույթի ընթացքում պատասխանատվություն չեն կրում որևէ սարքի կամ գործիքի անսարքության համար:

3.3. Ռոբոտի սնուցման աղբյուրը
- Ռոբոտը կարելի է լիցքավորվել իր վրա տեղադրված սնուցման աղբյուրով՝ մարտկոցով:
- Ռոբոտը կարելի է լիցքավորել լարի միջոցով՝ միացված հաստատուն սնուցման աղբյուրով:
- Ռոբոտի համար ներփակված սնուցման աղբյուրի գործածությունը մասնակիցներին կբերի լրացուցիչ միավորներ:

3.4. Ռոբոտի կառուցվածքը
Կարելի է օգտագործել ռոբոտի ցանկացած սարքերի տուփ, եթե ռոբոտը ունի վերոհիշյալ հատկությունները և նախագիծն ու կառուցվածքը թիմի աշխատանքն են:

4. Մրցույթի տարաներ

Տարան իրենից ներկայացնում է թիթեղյա տարա: Գրանցման փուլում տրամադրվում է թիթեղյա տարայի մեկ նմուշ: Տարաները լինելու են 2 տարբեր գույներիի՝ կարմիր և կապույտ:Տարրայի չափսերն են, տրամագիծը՝ 66 մմ, բարձրությունը՝ 93 մմ: Յուրաքանչյուր գույնի տարա, պետք է տեղափոխվի իր համար նախատեսված պահոց: Տարաները պահոցում տեղադրելու համար նախատեսված չեն հատուկ դասավորություններ կամ դիրքեր:

5. Մրցույթի ընթացք


5.1. Նախաելույթային կանոնները
- Կազմակերպիչները ջանք չեն խնայի, որպեսզի թիմերը հասնեն մրցութային տարածք` մեկնարկելով նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 22-ը:
- Մրցույթի օրը յուրաքանչյուր թիմին տրամադրվում է 30 րոպե նախապատրաստման, մեկնարկման, վերամեկնարկման, ելույթի և ավարտի համար: Թիմերի բոլոր գործողությունները պետք է կատարվեն այս ժամանակահատվածում:
- Կազմակերպիչները կհոգան, որպեսզի ելույթի նախագծումը համապատասխանի նախատեսված ժամանակահատվածին:

5.2. Մրցութային գոտին
Դաշտի շրջակա տարածքը կհամարվի «Մրցութային գոտի»: Մրցութային գոտին նախատեսված է ռոբոտը կառավարողի, մրցավարի և հանձնաժողովի համար: :

5.3. Ելույթի մեկնարկը
- Ռոբոտը կառավարում է թիմի անդամների կողմից ընտրված որևէ մեկը: Միայն այդ մասնակիցը իրավունք ունի ելույթի ընթացքում կառավարել ռոբոտը: Թիմի մյուս անդամները պետք է լինեն մրցութային գոտուց դուրս:
- Ռոբոտը տեղադրվում է մեկնարկային հատվածի վրա և ստուգվում մրցավարի կողմից:
- Ռոբոտը միացվում է միայն մրցավարի հրահանգով :

5.4. Վերամեկնարկները
- Ռոբոտ կառավարողը անհրաժեշտության դեպքում կարող է մրցույթի ընթացքում վերսկսել ելույթը:
- Յուրաքանչյուր վերամեկնարկից առաջ ռոբոտը պետք է տեղադրվի մեկնարկային հատվածի վրա և ստուգվի մրցավարի կողմից:
- Յուրաքանչյուր վերամեկնարկից հետո ժամանակը կսկսի զրոյից: «Մրցույթի ժամացույցը» կշարունակի իր ընթացքը` անկախ բոլոր վերամեկնարկներից:
- Մրցույթի ընթացքում վերամեկնարկը անսահմանափակ է:
- Ռոբոտը պետք է վերսկսի ելույթը, եթե
 մարդ է դիպչում դրան,
 դուրս է գալիս դաշտից
 մրցավարը կարգադրում է վերամեկնարկել:

5.5. Ելույթի ավարտը
- Ելույթը համարվում է ավարտված, եթե ռոբոտը բարեհաջող կերպով տեղադրում է տարաները ճիշտ տեղում:
- Ելույթի ժամանակը ավարտվում է վերջին տարան իր տեղում դրվվելուց հետո: Այնուհետև ռոբոտը կարող է շարժվել դեպի մեկնարկային հատված` լրացուցիչ միավորներ վաստակելու համար
- Ռոբոտ կառավարողը կարող է խնդրել ելույթի ավարտ: Այս դեպքում «Ելույթի ժամացույցը» կանգնում է` անկախ իրերի և ռոբոտի դիրքից: Թիմը պահպանում է արդեն իսկ վաստակած միավորները: Նոր քայլեր չի թույլատրվում, քանի դեռ չկա նոր վերամեկնարկ:

5.6. Ռոբոտի իրավունքները և խախտումները
- Իրերը շարժելու համար ռոբոտը կարող է բռնել, վերցնել, պահել, հրել, քաշել, նետել, գցել, թեքել այդ իրերը` օգտագործելով ցանկացած մեխանիկական բռնիչներ, մագնիսական շարժաբերներ, օդի հոսք և այլն:
- Արգելվում է դաշտում կամ իրերի վրա տարածել կամ փչել ցանկացած տեսակի հեղուկ:
- Ռոբոտը չպետք է փչացնի դաշտը կամ իրերը:

6. Գնահատման միավորներ


6.1 Տեխնիկական միավորների գնահատում
«Տեխնիկական գնահատականը» 50 միավոր է, որը մրցույթից առաջ տալիս է հանձնաժողովը:
Հաշվի է առնվում ամբողջականությունը, շարժականությունը, պարզությունը, հուսալիությունը, նորարարությունը, ապահով դիզայնը, տեխնոլոգիական լուծումները:
6.2 Ելույթի միավորները
- Թիմը վաստակում է 30 միավոր ցանկացած ճիշտ տեղադրված տարայի համար: Տարաները տեղաշարժելու և դրանք պահոցներում տեղադրելու համար թիմը կարող է վաստակել առավելագույնը 180 միավոր:
- «Ելույթի ժամանակը» Ելույթը ավարտելու համար հատկացված ժամանակն է: Այդ ժամանակահատվածից դուրս յուրաքանչյուր 30 վայրկյան թիմի հավաքած միավորներից պակասեցնում է 5-ը: Օրինակ, եթե «Ելույթի ժամանակը» 6 րոպե է, իսկ ռոբոտը առաջադրանքը կատարում է 6 րոպե 20 վայրկյանում, ապա թիմը կորցնում է 5 միավոր:
- Յուրաքանչյուր 0.1 կգ ավել ռոբոտի քաշը թիմի միավորներից պակասեցնում է 10 միավոր: Օրինակ, եթե ռոբոտի ընդունված քաշը առավելագույնը 3 կգ է, իսկ ռոբոտը կշռում է 3.2կգ, ապա թիմը կորցնում է 20 միավոր:
- Թիմը վաստակում է 30 միավոր, եթե ռոբոտը վերադառնում է դեպի մեկնարկային հատված: Ռոբոտը կարող է վերադառնալ դեպի մեկնարկային հատված, եթե նույնիսկ դաշտում չկան իրեր: Այս դեպքում ռոբոտը կառավարողը պետք է խնդրի ելույթի ավարտ:
- Եթե կառավարման սարքը, ներառյալ էլեկտրոնիկական մասերը և տվիչները, տեղադրված են ռոբոտի մեջ, ապա թիմը վաստակում է 15 միավոր:
- Եթե սնուցման աղբյուրը տեղադրված է ռոբոտի մեջ, ապա թիմը վաստակում է 15 միավոր:
- Եթե և կառավարման սարքը, և սնուցման աղբյուրը տեղադրված են ռոբոտի մեջ, ապա թիմը վաստակում է հավելյալ 20 միավոր:

6.2.1.    Թիմը վաստակում է 30 միավոր ցանկացած ճիշտ տեղադրված տարայի համար: Եթե ռոբոտը տարրան տեղադրել է այլ գույնի համար նախատեսված դաշտում ապա ստանում է 10 միավոր, իսկ եթե ռոբոտը տարրան վերցրել է իր դրված տեղից և հաջողությամբ անցել է գոնե մեկ սալիկ, բայց տարան մինչև, որևէ դաշտ չի հասցրել, ապա թիմը ստանում է 5 միավոր: Տարաները տեղաշարժելու և դրանք պահոցներում տեղադրելու համար թիմը կարող է վաստակել առավելագույնը 180 միավոր: 


7. Մրցույթի կանոնները և խախտումները


- Վերոհիշյալ կանոնները խախտելու դեպքում ռոբոտը որակազրկվում է կամ վերսկսում ելույթը մեկնարկային հատվածից:
- Եթե որակավորման օրը`նոյեմբերի 1-ին, հանձնաժողովը նկատում է որևէ խախտում, ապա պետք է արձանագրի այն մինչև մրցույթը` Նոյեմբերի 22-ը: Ռոբոտները ստուգվում են մրցույթից առաջ:
- Ռոբոտի ուղղության կամ արագության վրա ազդող ցանկացած մարդկային հպում գրանցվում է որպես խախտում, և ռոբոտը վերսկսում է ելույթը մեկնարկային հատվածից:
- Ռոբոտին միացված հաստատուն սնուցման աղբյուրը կամ մալուխի միջոցով դրան միացված հեռակառավարող համակարգիչը չպետք է ազդի ռոբոտի արագության կամ ուղղության վրա:

8. Մասնակիցների վարքի կանոններ

- Մյուս ռոբոտներին միտումնավոր խանգարելուկամ դաշտը փչացնելու դեպքում ռոբոտները որակազրկվում են:
- Ռոբոտներին միտումնավոր խանգարող կամ դաշտը փչացնող անձինք (թիմերը) որակազրկվում են:
- Ակնկալվում է, որ բոլոր թիմերի նպատակը կլինի արդար և մաքուր ելույթը:
- Հանձնաժողովի որոշումները կայացվում են այս փաստաթղթում նկարագրվող կանոնների համաձայն: Մասնակիցներըպտեք է ընդունենհանձնաժողովիորոշումները:

8.2. Վարքագիծը
- Ոչ պատշաճ վարքագիծ ցուցաբերող մասնակիցները կարող են հեռացվել մրցութային տարածքից և որակազրկվել:
- Կանոնները կիրառվում են մրցավարների, աշխատակիցների և տեղական օրինապահ մարմինների հայեցողությամբ:

Հավելված 1

Դաշտի նշաններ

 

Դաշտի գծագիրը