Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Մրցույթներ/Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտ

ԳԾԻՆ ՀԵՏԵՎՈՂ ԵՎ ԻՐԵՐ ԴԱՍԱԿԱՐԳՈՂ ՌՈԲՈՏ ՄՐՑՈՒՅԹ

 

"Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտ" մրցույթի շրջանակներում մասնակիցների կողմից նախագծված և պատրաստված ռոբոտները պետք է գտնվեն դաշտում, որում կան 2 իրարից տարբեր իրեր (հյութի տարա և թենիսի գնդակ), ինչպես նաև զամբյուղներ և խոչընդոտներ: Ռոբոտը պետք է հերթականությամբ վերցնի այդ իրերը, անցնի խոչընդոտները և դասավորի դրանք ըստ համապատասխան տեղամասերի:

Մրցույթին դիմող թիմերին կտրվեն KIT կոնստրուկցիոն մասեր, որորնք թույլ կտան պատրաստել ռոբոտի շարժական և իրեր տեղափոխող մասերը: