Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Մրցույթներ/Անօդաչու թռչող սարքերի մրցույթ 2015-2016/Անօդաչու Թռչող Սարքերի Մրցույթ կանոնոնադրություն

ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Մրցույթի նպատակը

 Նպատակն է տվյալ աշխարհագրական տարածքում անօդաչու թռչող սարքի միջոցով (այսուհետ Ռոբոտ) պայմանական հակառակորդի նախապես հայտնի կոորդինատներով (ԹԿ) կրակակետը ոչնչացնելը (այսուհետ Թիրախ): Մրցույթի մասնակիցները մրցույթի օրը ստանում են աշխարհագրական դիրքի կոորդինատների աղյուսակ, որում նշված են թիրախի (ԹԿ) ու թռիչքի/վայրեջքի կոորդինատները (ԹՎԿ):  Ռոբոտը պետք է հասնի նպատակակետին (ԹԿ), նետի բեռն այնտեղ և վերադառնա թռիչքի/վայրեջքի կոորդինատ (ԹՎԿ):

Սահմանումներ

 Մրցույթի ժամացույց

Թիմերին տրվում է սահմանափակ ժամանակահատված՝ «Մրցույթի ժամանակ» (2 հատ 1 ժամ)՝ խաղադաշտ մտնելու, ռոբոտը տեղադրելու, կարգավորումներ անելու և առաջադրանքը կատարելու համար: Սա մրցույթային օրվա ընթացքում միակ ժամանակահատվածն է, որի ընթացքում թիմը պետք է ներկայանա և ներկայացնի իր ռոբոտը:

Աշխարհագրական դիրքի կոորդինատ (ԱԴԿ)/ GLP)

ԱԴԿ-ն դա աշխարհագրական դիրքի բացարձակ կոորդինատ է: Այն որոշվում է երեք պարամետրերով. լայնք, երկայնություն և բարձունք: Օրինակ (40°16’20.37”N, 44°22’49.70”E, 1209M) ԱԴԿ կետ է: ԱԴԿ տվյալի ճշգրտությունը 10մ է:

Թռիչքի և Վայրէջքի Կոորդինատ (ԹՎԿ)

ԹՎԿ-ն դա աշխարհագրական դիրքի կոորդինատ է, որը որոշում է ռոբոտի թռիչքի և վայրէջքի տեղը: Ուղղահայաց Թռիչքի և Վայրէջքի (VTOL/ ՈՒԹՎ) ռոբոտների դեպքում ԹՎԿ-ն ցույց կտա ուղղահայաց վայրէջքի հարթակը /տարածքը և կկոչվի ԹՎԿ-ՈՒ: Պայմանական Թռիչքի և Վայրէջքի (ՊԹՎ) ռոբոտների դեպքում երկու ԹՎԿ-ներ ցույց կտան թռիչքի և վայրէջքի ուղու մեկնարկի և ավարտի կոորդինատները և համապատասխանաբար կկոչվեն ԹՎԿՄ /TLP-S և ԹՎԿ- Ա/ TLP-E :

Թիրախի կոորդինատներ (ԹԿ)

Թիրախը գտնվում է ԹԿ ԱԴԿ-ում: ԹԿ-ն այն ԱԴԿ-ն է, որտեղ ռոբոտը պետք է հասնի թիրախը խոցելու համար: ԹԿ-ի դիրքը թիմին տրվում է ժյուրիի/կազմակերպչի կողմից մրցույթի օրը: ԹԿ-ի վրա կա սև և սպիտակ գույներով նշան, որը կոչվում է ԹԻՐԱԽ: ԹԿ ԱԴԿ-ի վրա ռոբոտը պետք է գցի իր բեռը (ուսումնական նռնակ): Բեռը պետք է գցվի ԹԿ-ից 5 մ հեռավորության վրա:

 ԱԴԿ Աղյուսակ

ԱԴԿ-ն 2 սյունյակներով աղյուսակ է, որը պարունակում է տեղեկություն մի շարք ԱԴԿ-ների վերաբերյալ: Առաջին սյունյակում ԱԴԿ-ի անվան հապավումն է, իսկ երկրորդում պարունակում է դիրքի վերաբերյալ ինֆորմացիա, այն է՝ տվյալներ լայնքի, երկայնության և բարձունքի վերաբերյալ: Արդյունքում յուրաքանչյուր շարքը/տողը պարունակում է տեղեկություն մեկ ԱԴԿ-ի վերաբերյալ:
Հետևյալ տողը ԱԴԿ Աղյուսակի նման շարքի օրինակ է:

ԹԿ, (40°16’20.37”N, 44°22’49.70”E, 1209M)

ԹԿ-ն անվան հապավումն է (թիրախի կոորդինատներ), իսկ մնացածը՝ տվյալ ԱԴԿ-ի աշխարհագրական դիրքը:
ԱԴԿ Աղյուսակը պարունակում է առավելագույնը 100 ԱԴԿ տվյալներ (շարքերստորակետով բաժանված CSV թեստային ձևաչափով:
ԱԴԿ Աղյուսակը տրվում է թիմին ժյուրիի/կազմակերպչի կողմից մրցույթի օրը: Թիմերը պետք է ներբեռնեն այս տվյալները ռոբոտների կառավարման վահանակի մեջ:

 Նշաններ (ԹԻՐԱԽ)

Նշանները սև նշագրումով սպիտակ պաստառներ են:

ԹԻՐԱԽԸ 4մ տրամագծով շրջան է, որի վրա առկա են գծեր և նշաններ: Դրանք մատնանշում են այն կոորդինատը, որի վրա ռոբոտը պետք է գցի բեռը: ԹԻՐԱԽԸ  տեղադրված և ձգված է ԹԿ-ին:

 Թիմի անդամներ

Մրցույթը չունի տարիքային սահմանափակում:

 Թիմը կարող է կազմված լինել համալսարանի ուսանողներով, շրջանավարտներով, արհեստավարժ մասնագետներով կամ ցանկացած մակարդակի կրթությամբ անձանցով:

 Թիմի անդամներից մեկը կնշանակվի որպես թիմի ավագ:

Մրցույթի տարածքը, ԹՎԿ-ներ և ԹԿ-ներ

Մրցույթի տարածքի մասնագրեր

Մրցույթի տարածքն իրենից ներկայացնում է բաց տարածք ստենդներով՝թիմերի/կազմակերպիչների համար, թռիչք/վայրէջքուղով, և ուղղաթիռային հարթակով, որը կոչվում է ԹՎՀ- Թռիչքի և վայրէջքի Հարթակ:

Դաշտը բաց տարածք է, որտեղ չկան կառույցներ, և որտեղ առկա է թիրախը (ԹԿ):

 

Բոլոր չափումները և չափագրումներն ունեն 10 % թույլատրելի շեղում:

Առավելագույն հեռավորությունը ԹՎԿ-ի և ԹԿ-ի միջև 2500մ է:

Ընդհանուր թռիչքի առավելագույն հեռավորությունը 6000 մ է:

 

(ԹՎԿ-ից ԹԿ + ԹԿ-ից ԹՎԿ)

-  Կազմակերպիչը կտրամադրի ԹՎԿ-ի աշխարհագրական դիրքը (ԱԴԿ-ն) մրցույթից առաջ: ԹՎԿ-ն թիմերին հասանելի կլինի մրցույթից առաջ:

-  Կզամակերպիչը յուրաքանչյուր թիմին կտրամադրի 50-60 մ 2 չափի բաց տարածք և 220վ հոսանքի աղբյուր: Այս տարածություններից յուրաքանչյուրը կտրամադրվի մեկ թիմի: Թիմը կարող է այս տարածությունն օգտագործել որպես իր պլատֆորմ մրցույթի տարածքում:

 ԹՎԿ (Թռիչքի և Վայրէջքի կոորդինատ)

-  ԹՎԿ-ն կազմված է թռիչք/վայրէջք ուղուց, որն ունի առնվազն 300մ երկարություն և 30 մ լայնություն: Թռիչք/վայրէջք ուղին որոշվում է 2 ԱԴԿ-ներով. ԹՎԿ-Մ-ն՝ որպես ուղու մեկնարկային կետ, իսկ ԹՎԿ-Ա-ն ՝ որպես ուղու ավարտ:

 -  ԹՎԿ-Մ-ից առաջ և ԹՎԿ-Ա-ից հետո կլինի 100 մետրանոց բաց տարածություն:

 - Չնայած լրացուցիչ ԹՎԿ-ՈՒ կոորդինատ ևս կսահմանվի ՈՒԹՎ ռոբոտների համար կազմակերպիչների կողմից, բայց թիմերը կարող են օգտագործել ցանկացած կոորդինատ ԹՎԿ-Մ-ից ԹՎԿ-Ա հատվածում ՝ որպես ԹՎԿ-ՈՒ:

 -  Թիմը կարող է տեղադրել իր նշանները ԹՎԿ-ի վրա, ինչը կօգնի ինքնուրույն վայրէջքին և թռիչքին: Այն կարող է պարունակել ակտիվ ազդանշաններ: Այն կարող է տեղադրվել թռիչք/վայրէջքուղու ցանկացած կոորդինատի վրա