Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

0000-00-00 ՎիվաՍել-ՄՏՍ

Հարգելի′ կազմակերպիչներ և մասնակիցներ,

Հիմնադրման օրվանից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսել է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նոր հնարավորությունների, գիտական բացահայտումների և նվաճումների ուղի կարող են հարթել երիտասարդ սերնդի առջև: Պատրաստակամ ենք աջակցելու բոլոր այն քայլերը, որոնք հավակնում են բացահայտելու Հայաստանի մրցակցային առավելությունները:

Ռոբոտաշինությունն ամբողջ աշխարհում համարվում է նոր սերնդի` զարգացման հեռանկարներ ունեցող ոլորտ և կարող է լուրջ հայտ ներկայացնել մեր երկրի արտադրողականության և մրցունակության բարձրացման առումով:

Մեծապես հաջողում են այն երկրները, որոնք ձգտում են կանխել երկրից ուղեղների «արտահոսքը» ` այդ ուղղությամբ տարվող աշխատանքները դիտարկելով որպես տնտեսության գերակա  ճյուղ: Ռոբոտաշինության զարգացումը մեր երկրի մրցունակության ամրապնդման հեռանկարներից մեկն է, և մենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցում ենք դրա աշխուժացմանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնության բոլոր մասնակիցներին` մաղթելով հաջողություն և նոր բացահայտումներ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն

Ռալֆ Յիրիկյան