Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՎիվաՍել-ՄՏՍ

Հարգելի′ կազմակերպիչներ և մասնակիցներ,

Հիմնադրման օրվանից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսել է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նոր հնարավորությունների, գիտական բացահայտումների և նվաճումների ուղի կարող են հարթել երիտասարդ սերնդի առջև: Պատրաստակամ ենք աջակցելու բոլոր այն քայլերը, որոնք հավակնում են բացահայտելու Հայաստանի մրցակցային առավելությունները:

Ռոբոտաշինությունն ամբողջ աշխարհում համարվում է նոր սերնդի` զարգացման հեռանկարներ ունեցող ոլորտ և կարող է լուրջ հայտ ներկայացնել մեր երկրի արտադրողականության և մրցունակության բարձրացման առումով:

Մեծապես հաջողում են այն երկրները, որոնք ձգտում են կանխել երկրից ուղեղների «արտահոսքը» ` այդ ուղղությամբ տարվող աշխատանքները դիտարկելով որպես տնտեսության գերակա  ճյուղ: Ռոբոտաշինության զարգացումը մեր երկրի մրցունակության ամրապնդման հեռանկարներից մեկն է, և մենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցում ենք դրա աշխուժացմանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնության բոլոր մասնակիցներին` մաղթելով հաջողություն և նոր բացահայտումներ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն

Ռալֆ Յիրիկյան

ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամ

ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2011 հունիսին, և հիմնադիրն է ՔՐՈՆԻՄԵՏ Մայինին գերմանական ընկերությունը:
Հիմնադրամի տեսլականն է նպաստել գիտության եւ կրթությանը, աջակցել հետազոտական և նորարարական նախաձեռնություններին, օժանդակել կարիքավոր երեխաներին` միաժամանակ շեշտելով կրթված եւ մոտիվացված երեխաների եւ երիտասարդների դերը մեր երկրի հետագա զարգացման գործում:
ՔՐՈՆԻՄԵՏ բարգործական հիմնադրամի առաքելությունն է բարելավել առավել կարիքավոր մարդկանց կյանքը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին և երիտասարդությանը:
ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը իր գործունեության կարևոր տարրերից է համարում նաև գործընկերների և այլ կազմակերպություններին հետ համագործակցությունը, քանի որ այն թույլ է տալիս սահմանափակ ռեսուրսները առավել արդյունավետ օգտագործել և ներգրավել լրացուցիչ փորձ, գիտելիքներ և տեխնոլոգիաներ` Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացման համար:
Երկրի կայուն զարգացմանը մենք մասնակցում ենք.
-    Օժանդակելով կարիքավոր և հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, բարելավելով նրանց ապրելու և սովորելու պայմանները` Երևանում, Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիկի մարզերում;
-    Խրախուսելով ուսումնական գործընթացը դպրոցնելում` տրամադրելով սարքավորումներ և ուսումնական նյութեր;
-    Խրախուսելով մասնագիտական կրթությունը, համագործակցելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ, տրամադրելով կրթաթոշակներ և ֆինանսավորում ուսանողներին,
-    Օժանդակելով երիտասարդական արտաուսումնական նախաձեռնությունները արվեստի և սպորտի բնագավառներում, բարելավելով ուսանելու և մարզվելու պայմանները, տրամադրելով սարքավորումներ և գործիքներ;
-    Համալրելով ՔԲՀ ռեսուրսները` ստեղծելով արդյունավետ համագործակցություն այլ կազմակերպությունների հետ:

ԲիգԲրեյն

ԲիգԲրեյնը թիմ է
Մենք հայ տաղանդավոր երիտասարդների այն թիմն ենք, որը մասնակցեց Հեքըթոն [Յան] Երևան 2011 նորարար գաղափարների և նախագծերի մրցույթին՝ ներկայացնելով սեփական մտքի և գաղափարի հիման վրա ստեղծված աննախադեպ նախագիծ և հաղթանակ տարավ Մայքրոսոֆթ հենքով ստեղծված լավագույն նախագիծ  անվանակարգում:
ԲիգԲրեյնը կազմակերպություն է
ԲիգԲրեյն անվանումը կրող թիմի անդամներին համախմբելու, նոր գաղափարները կյանքի կոչելու և հաջողությամբ ոգեշնչվելու արդյունքում էր, որ ստեղծվեց համանուն ԲիգԲրեյն կազմակերպությունը:
ԲիգԲրեյնը գաղափարների համագումար է
Մենք արդեն կյանք ենք տվել մեր գաղափարներից մի քանիսին՝
•    Microsoft Kinect տեղեկատվական հարթակ
•    Microsoft Kinect դեմքի ճանաչմամբ անձանց հաշվառման համակարգ
•    Փողոցների ծանրաբեռնվաության գնահատման համակարգ Windows Azure հենքով
ԲիգԲրեյնը նոր մտքերի ստեղծողն ու իրականացնողն է
Մենք կատարում ենք պատվերներ  հետևյալ ծառայությունների շրջանակներում.
•    ՏՏ լուծումների նախագծում և ներդրում
•    Տեղեկատվական համակարգերի մշակում
•    Վեբ դիզայն, կայքերի և պորտալների ստեղծում
•    Կայքերի օպտիմալացում (SEO):