Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2012-10-23 Դպրոցականներից կազմված 7 թիմ կմրցի «Գծին հետևող ռոբոտ» մրցույթում

Դպրոցականներից կազմված 7 թիմ հոկտեմբերի 25-ին կմրցի ԱրմՌոբոտիքսի շրջանակներում անցկացվող «Գծին հետևող ռոբոտ» մրցույթում: 3 թիմով հանդես կգա «Այբ» ավագ դպրոցը, 1 թիմով` Ախթալայի թիվ 1 դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կներկայացնի 2 թիմ, իսկ Պոլիտեխնիկի հենակետային վարժարանը` 1 թիմ:
Մասնակիցները նախագծել ու պատրաստել են ռոբոտներ, որոնք կանցնեն լաբիրինթոսը, կգտնեն ճիշտ ուղիները և ետ կվերադառնան դեպի սկզբնակետ:
Մրցույթը կկայանա հոկտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Մանուկյան» դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 40 շենք): Մուտքն ազատ է:
Հիշեցնենք, որ կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: