Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2013-03-22 Ստեղծի՛ր Քո Ական փնտրող Ռոբոտը

  ԱրմՌոբոտիքսի շրջանակներում հայտարարվում է Ական Փնտրող Ռոբոտների մրցույթի մասնակիցների գրանցում:
Մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է նախագծեն և հավաքեն ռոբոտներ, որոնք պետք է գտնեն հողի տակ պահված ականները, սարքեն էլեկտրոնային քարտեզ և ուղարկեն մրցութային սերվերի վրա:

  Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել, ներկայացնել ռոբոտի տեխնիկական  նախագիծ:
Գրանցված թիմերը կներկայացնեն ռոբոտների տեխնիկական նախագծերը և կստանան համապատասխան միավորներ:

  Լավագույն 5 նախագծեր ներկայացրած թիմերը կազմակերպիչներից կստանան ռռոբոտին հավաքելու համար անհրաժեշտ դետալներ: Մասնկից թիմերի համար կանցկացվեն նաև մասնագիտական վարժանքներ: