Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2014-08-05 «Ռոբոտներն առօրյայում» փառատոն

ԴիջիԹեք Էքսպո 2014 ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում, ս.թ. հոկտեմբերի 3-5-ը կանցկացվի «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը։ Միջոցառումը տեղի կունենա «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում։
10-րդ հոբելյանական ԴիջիԹեք Էքսպոյի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Փառատոնին նախատեսվում է 50-ից ավելի խմբերի մասնակցություն:
Կիրականացվեն ցուցադրություններ հետևյալ թեմաներով.
- Ռոբոտներն առօրյայում
- Գծին հետևող ռոբոտ
- Համակարգչային խաղեր և անիմացիաներ
- Լաբիրինթոս
- EcoRobot մրցույթ
- Տպագիր նյութեր և այլ իրեր տարածող ռոբոտներ։
Ինչպես նաև՝
- Թեմատիկ պրեզենտացիաներ
- Խաղեր և մրցումներ
Փառատոնին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք լրացնել դիմում-հայտը և նեկայացնել ԻՏՁՄ մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը: Նախագծերի ներկայացման վերջնաժամկետն է սեպտեմբերի 15-ը:
Կից ներկայացնում ենք փառատոնի նկարագրությունը և դիմում-հայտը: