Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2014-09-22 «Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտ» մրցույթ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հայտարարում է ԱրմՌոբոտիքսի «Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտ» մրցույթի գրանցումը:
«Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտ» մրցույթի մասնակիցները պետք է նախագծեն և պատրաստեն ռոբոտներ, որոնք կգտնեն, կհավաքեն և կդասակարգեն իրարից տարբեր 2 իր:
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան անձինք:
• Թիմի անդամները` բացառությամբ հրահանգչի, պետք է լինեն մինչև 30 տարեկան:
• Թիմում պետք է լինի միայն մեկ հրահանգիչ, ուսուցիչ կամ շրջանավարտ` որպես տեխնիկական խորհրդատու:
• Տեխնիկական խորհրդատուին տեղ կհատկացվի մրցութային տարածքի շրջակայքում` թիմը վերահսկելու համար:
• Տեխնիկական խորհրդատուն իրավունք չունի վերանորոգել ռոբոտը կամ զբաղվել ռոբոտների ծրագրավորմամբ:
• Եթե մրցույթի ընթացքում տեխնիկական խորհրդատուն ձեռք է տալիս ռոբոտին կամ միջամտում մրցավարի որոշումներին, թիմը ստանում է առաջին զգուշացումը: Կրկնվելու դեպքում դա կարող է հանգեցնել թիմի որակազրկմանը:
Մրցույթի գրանցման վերջնաժամկետն է մինչ ս.թ. հոկտեմբերի 15-ը:
Մրցույթին դիմող թիմերին կտրվեն KIT կոնստրուկցիոն մասեր, որորնք թույլ կտան պատրաստել ռոբոտի շարժական և իրեր տեղափոխող մասերը:
Ցանկացողները կարող են գրանցվել՝ այցելելով http://www.armrobotics.am/arm/stcompetition և լրացնելով մասնակցության հայտը: Մրցույթի եզրափակիչ փուլերը կկայանան 2014թ. նոյեմբերի 22-ին:

Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը: