Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2014-07-02 "Գծին հետևող ռոբոտ" մրցույթի ամփոփում

Հունիսի 28-ին «ԱրմՌոբոտիքս» ծրագրի շրջանակներում կայացավ «Գծին հետևող ռոբոտ» մրցույթը, որին մասնակցում էին 16 դպրոցական թիմեր Երևանից և ՀՀ մարզերից:

Մրցութային հանձնաժողովի որոշմամբ սահմանվել էր մրցանակային հիմնադրամ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար, համապատասխանաբար 300, 200 և 100 հազարական դրամի չափով: Հաղթողը Այբ կրթահամալիրի «P.I.D» դպրոցական թիմն էր, թիմի ղեկավար Վազգեն Գաբրիելյան, 2-րդը՝ ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի «Digital Cloud» թիմը, թիմի ղեկավար Դավիթ Նիկողոսյան, իսկ 3-րդը՝ Վանաձորի թ.5 ավագ դպրոցի «Danger» թիմը, թիմի ղեկավար Եղիշե Սաֆարյան:

Դպրոցականների մեծ մասն իրենց գծին հետևող ռոբոտները նախագծել են«Սայմոտեկ» ընկերության «ՍեՌոբ» ուսումնական ռոբոտ-կոնստրուկտորով: