Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2014-03-14 Մասնակցիր գծին հետևող ռոբոտների մրցույթին

Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման Ծրագրի /ԱրմՌոբոտիքս/ շրջանակներում հայտարարվում է «Գծին հետևող ռոբոտ»  համադպրոցական մրցույթի գրանցումը:
«Գծին հետևող ռոբոտ»  մրցույթի շրջանակներում մասնակիցները պետք է նախագծեն և պատրաստեն ռոբոտներ, որոնք կանցնեն մրցութային դաշտը: Մրցութային դաշտն իրենից ներկայացնում է սպիտակ հարթություն, որի վրա գծված են սև գծեր (լաբիրինթոս):


 «Գծին հետևող ռոբոտ»  մրցույթում հաղթող կճանաչվեն այն թիմերի ռոբոտները, որոնք
 

  • կստանան առավելագույն տեխնիկական միավորներ,
  • կհավաքեն առավելագույն միավորները նախնական փուլերին,
  • եզրափակչի ընթացքում իրենց առջև դրված խնդիրը կկատարեն նվազագույն           ժամանակահատվածում, նվազագույն սխալներով:

Մրցույթը նախատեսված է միայն դպրոցականների համար:

Բաղկացած է 2 փուլից: Միայն առաջին փուլի հաղթողները հնարավորություն կունենան մասնակցել երկրորդ փուլին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի ապրիլի 30 գրանցվել հետևյալ հղմամբ` http://www.armrobotics.am/arm/linecompetition/register: