Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2016-04-21 Խմբակավարի թափուր աշխատատեղ ՀՀ բոլոր մարզերի ինժեներական լաբորատորիաներում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հայտարարում է ինժեներական խմբակ-լաբորատորիաների խմբակավարների թափուր աշխատատեղեր Հայաստանի բոլոր մարզերում:

Կարող են դիմել այն անձինք, ովքեր

  • դպրոցում աշխատելը համարում են իրենց կոչումը և կարողանում են ոգևորել աշակերտներին
  • մանկավարժական գործունեություն իրականացնելիս ցուցաբերում են ստեղծագործական մոտեցում, վերլուծական մտածելակերպ, հավասարակշռվածություն, հոգատարություն ու պատասխանատվություն և չեն խուսափում նորարարություններից
  • համոզված են, որ երբեք ուշ չէ սովորել
  • ունեն ինքնուրույն և արագ սովորելու ընդունակություն
  • ունեն արագ կողմնորոշվելու ունակություն
  • նախաձեռնող են
  • ունեն կազմակերպչական  ջիղ
  • կլինեն նվիրված խմբակի աշխատանքներին և ընդհանուր ծրագրին:

Նախապատվությունը տրվելու է տեխնիկական կրթություն ունեցող, երիտասարդ, տղաների դեպքոււմ՝ զինվորական ծառայություն անցած, մանկավարժական աշխատանքային փորձ ունեցող, ՏՀՏ ոլորտի հետ առընչություն ունեցող, խմբակներում դասավանդվող մեթոդական նյութերին տիրապետող անձանց:

Նշված չափանիշներին բավարարող թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրություն (CV)  ուղարկել anna.sargsyan@uite.org էլ. հասցեին:

Հ կրթական համակարգում ինժեներական լաբորատորաների ներդրման ծրագրի մասին
ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ և մի շարք ընկերությունների, ինչպես նաև ՀՀ Կառավարության աջակցությամբ հանրապետության դպրոցներում գործում են ինժեներական խմբակ-լաբոտարորիաներ: Լաբորատորիաները հնարավորություն են տալիս բարելավել Հայաստանում ինժեներական կրթության մակարդակը, նպաստում են նոր տեխնոլոգիական սերնդի զարգացմանը և Հայաստանը մրցունակ դարձնում տեխնոլոգիական հսկաների կողքին: Հայաստանում և Արցախում արդեն գործում է 85 ռոբոտաշինական և ինժեներական խմբակ-լաբորատորիա, որտեղ ներգրավված են շուրջ 1500 աշակերտ: ԻՏՁՄ-ն ծրագրել է ինժեներական խմբակ-լաբորատորիաներ ներդնել  ՀՀ բոլոր դպրոցներում: