Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2015-12-21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Պատվիրատուն` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ԻԱՄ հայտարարում է գնման  ընթացակարգ՝ «Ինժեներական լաբորատորիաների ներդրում դպրոցներում» ծրագրի շրջանակներում ֆիլմի նկարահանման ծառայության  մատուցման նպատակով (այսուհետև` պայմանագիր)։

Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։ 

Հաղթող մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։ 

Սույն գնման ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն 2016թ.-ի հունվարի 15-ը ժամը 11:00-ը։ 

Գնման ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հայտերի բացման նիստը՝ 2016թ.-ի հունվարի 16-ը ժամը 11:00-ը, ք.Երևան, Հ.Հակոբյան 3, 3-րդ հարկ 301 սենյակ հասցեով՝ գնումների համակարգող Ս.Վարդանյանին, 011548881-13, Էլ.փոստ` sedrak.vardanyan@uite.org

Պատվիրատու`  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ԻԱՄ