Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2014-08-11 EcoRobot մրցույթ

ԴիջիԹեք Էքսպո 2014 ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում, ս.թ. հոկտեմբերի 3-5-ը կանցկացվի «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը։ Փառատոնի շրջանակներում նախատեսվում է իրականացնել EcoRobot մրցույթ: Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):

Մրցույթի նպատակը բնապահպանական քարոզչությունն է:

Ո՞վ կարող է մասնակցել

· բոլոր այն անհատները, խմբերը կամ կազմակերպությունները, ովքեր

· հետաքրքրված են թափոնների վերամշակմամբ

· ունեն ձեռքի աշխատանքներին վերաբերվող ստեղծագործ մտքեր և գաղափարներ

· ունեն էլեկտրոնային թափոններ (անսարք համակարգիչի մասեր, լազերային սկավառակներ և այլն), որոնք կարող են տրամադրել վերամշակմամբ զբաղվողներին

EcoRobot-ը պետք է.

· ունենա նվազագույնը 1մ բարձրություն
· արտաքնապես նման լինել ռոբոտի (կարող է չկատարել ռոբոտի գործառույթներ)
· լինի հետաքրքիր գաղափար

Ինչպե՞ս մասնակցել

· ստեղծել ռոբոտի տեսք ունեցող կերպար՝ օգտագործելով կենցաղային և էլեկտրոնային թափոններ (համակարգչի մասեր, լազերային սկավառակներ, հեռախոսներ, պլաստիկե շշեր և այլն)

· կերպարի լուսանկարը և համառոտ նկարագիրը ուղարկել armrobotics@uite.org  էլեկտրոնային հասցեին` Ձեր էլեկտրոնային նամակի թեմայի տողում նշելով "EcoRobot"

Նախագծերի ներկայացման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 25, 2014թ.

Լավագույն աշխատանքները կցուցադրվեն եռօրյա փառատոնի ընթացքում, կստանան հուշանվերներ և վկայագրեր, իսկ հաղթողին սպասվում է անակնկալ:

Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: