Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2016-03-15 Հիմնադրվել է ևս 9 ինժեներական լաբորատորիա

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և Վորլդ Վիժն Հայաստանիաջակցությամբ Գեղարքունիքի և Սյունիքիմարզերում հիմնադրվել է  ինժեներական 9 լաբորատորիա:

Ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը գերկարևոր նշանակություն ունի ինչպես ԻՏՁՄ-ի, այնպես էլ աջակից ընկերությունների և, առհասարակ, ողջ հանրության համար: Միությունը նախատեսում է մինչև 2019թ. ինժեներական լաբորատորիաներ ստեղծել հանրապետության բոլոր՝ 1400 դպրոցներում: Լաբորատորիաների առկայությունը կբարելավի Հայաստանում ինժեներական կրթության մակարդակը, կնպաստի նոր տեխնոլոգիական սերնդի զարգացմանը և Հայաստանը մրցունակ կդարձնի տեխնոլոգիական հսկաների կողքին:

Լաբորատորիաներում ներառված են Հայաստանում արտադրված  բարձրակարգ եռաչափ տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության ուսումնական հավաքածուներ և այլ սարքեր:

Ինժեներական ժամանակակից լաբորատորիաներից չորսը գտնվում են Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ, Լուսակունք, Մարտունի համայնքների միջնակարգ և Գավառի թիվ 8 դպրոցներում:

Երեք լաբորատորիա է գործում Կապանի թիվ 2 ավագ դպրոցում, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղում և Կապանի համայնքային կենտրոնում:

Եվս երկու լաբորատորիա է գործում Սիսիանի թիվ 2 հիմնական և  թիվ 3 ավագ դպրոցներում:

Հարկ է նշել, որ ինժեներական լաբորատորիաներում կարող են վերապատրաստում ստանալ ոչ միայն ուսումնական հաստատությունների աշակերտները, այլ նաև տեղացի և մոտակա գյուղերի բնակիչները: