Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2012-11-07 ԱրմՌոբոտիքսի ռոբոտները պատրաստվում են թռիչքի


Նոյեմբերի 11-ին փորձնական թռիչքի դուրս կգան ԱրմՌոբոտիքս մրցույթի «Անօդաչու թռչող սարքերը»: Թռիչքը տեղի կունենա Արզնի քաղաքի ուսումնական օդանավակայանում՝ ժամը 11:00-ին: Փորձնական թռիչքի իրականացման նպատակն է ստուգել ռոբոտների պատրաստվածության մակարդակը, հնարավորություն տալ մասնակիցների մրցութային իրական պայմաններում փորձարկել իրենց սարքերը և կատարել վերջին փոփոխությունները մրցույթի եզրափակիչ փուլի համար: Եզրափակիչ փուլը նախատեսվում է իրականացնել 2013թ. մայիս ամսին:
Մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերները, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչև 300գ  բեռ և կվերադառնան մեկնարկային կետ: Անօդաչու թռչող սարքը կարող է լինել ուղղաթիռ, քուադրոքոփթեր /quadrocopter/, օդանավ, դիրիժաբլ/dirigible/ և այլն: Ռոբոտի թռիչքը և վայրէջքը կարող է կատարվել ինչպես ավտոմատ, այնպես էլ հեռակառավարմամբ:
ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը: Գլխավոր հովանավոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերություն, տեխնիկական հովանավոր` ԱրթինՎարուժան ընկերություն, աջակիցներ՝ ՀՀ Պաշտպանության նախարարություն և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն: