Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2013-05-29 «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթ

   Հունիսի 2-ին, ժամը 11:00-ին, Արզնի քաղաքի ուսումնական օդանավակայանում տեղի կունենա «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը:

   Մրցույթին մասնակցում են 5 թիմեր: Նրանք նախագծել ու պատրաստել են թռչող սարքեր (քուադրոքոփթեր, օդանավ), որոնք թռիչքի ընթացքում ուսումնասիրում են տարածքը, հասկանում տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց ուղարկում են պատկերները, գտնում հատուկ նշանատեղը, նշանատեղին նետում մինչև  300գ բեռ և վերադառնում են մեկնարկային կետ: Ռոբոտի թռիչքը և վայրէջքը կարող է կատարվել թե՛ ավտոմատ, թե՛ հեռակառավարմամբ: 

   Մրցույթի ընթացքում այցելուներն ականատես կլինեն նաև թռչող սարքերի օդային մարտի, որը կիրականացվի Ավիամոդելային սպորտի ազգային ասոցիացիայի կողմից:

   Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվելու միջոցառմանը, կարող են գրանցվել հետևյալ կոնտակներով` հեռ.` 010 548881, բջջ.` 091 248881/82,
էլ.փոստ armrobotics@uite.org:
Մասնակիցների մուտքը 10:30 – ից: