Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2013-11-21 Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում

Նոյեմբերի 21-ին, ժամը 09:30-ին, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Հ. Հակոբյան 3) «Երևան Էքսպո» կենտրոնում կանցկացվի  «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով կոնֆերանս:
Կոնֆերանսի ընթացքում կներկայացվեն «Նաիրի» կոնսորցիումի կողմից մշակված` ՏՏ ուսուցման ժամանակակից մեթոդաբանության վրա հիմնված լաբորատորիայի դպրոցական հայեցակարգը, կամփոփվի կրթական անիմացիաների և խաղերի ստեղծման մրցույթը: Կցուցադրվեն նաև ԻՏՁՄ կողմից իրականացվող` «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթի մասնակից նախագծերը: 
Միջոցառման ընթացքում, «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակներում, խմբակավարներին կտրամդրվեն ռոբոտ կոնստրուկտորային կոմպլեկտներ։