Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2013-07-14 Առաջին անգամ ԱրմՌոբոտիքսի շրջանակներում

 Առաջին անգամ ԱրմՌոբոտիքսի շրջանակներում  տեղի կունենա  Ռոբոտներն առօրյայում գաղափարների մրցույթ, որի հիմնական նպատակներից է նպաստել Հայաստանում ռոբոտատեխնիկայի ոլորտով զբաղվող կազմակերպությունների ստեղծմանը:

 Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել այլ ոլորտներում ավտոմատ համակարգերի անհրաժեշտությունը և ներդնելու հնարավորությունները: Ըստ հայտնաբերված խնդիրների մասնակիցներին հնարավորություն տալ իրենց ներկայացվող գաղափարներն ուղղորդել դեպի համապատասխան ոլորտներ: Նախատեսվում է նաև ապահովել համապատասխան կազմակերպությունների ներգրավվածությունը միջոցառման ընթացքում:

 Մրցույթի շրջանակներում մասնակիցները կներկայացնեն իրենց գաղափարները, հետագայում դրանք կվերածեն տեխնիկական նախագծերի և վերջում իրական սարքերի:

 Ծրագրի բոլոր մասնակիցների համար նախատեսվում է անցկացնել համապատասխան մասնագիտական վարժանքներ: Վարժանքները կանցկացնեն հայաստանյան և արտասահմանյան առաջատար մասնագետները: Վերջին փուլում մասնակիցներն իրենց գաղափարները և ռոբոտները կներկայացնեն ԴիջիԹեք Էքսպո ամենամյա ցուցահանդեսին:

 Մրցույթին կարող են մասնակցել բոլորն, ովքեր ունեն ռոբոտիքս ոլորտի գաղափարներ: «Ռոբոտներն առօրյայում» մրցույթը չունի ո՛չ տարիքային, ո՛չ մասնագիտական սահմանափակումներ: Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև օգոստոսի 3-ը: Մրցույթի մրցանակային ֆոնդը 1.200.000 դրամ է: