Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2013-11-08 «Կամուրջ» հարթակով ռոբոտների ծրագրավորման դասընթաց

ԱրմՌոբոտիքս լաբորատորիայի շրջանակներում հայտարարվում է  «Կամուրջ» ունիվերսալ հարթակով աշխատելու վերաբերյալ վարժանքի գրանցում: «Կամուրջ» հարթակի շնորհիվ ուսանողները կսովորեն ծրագրավորման և էլեկտրոնիկայի հիմունքներ:
Վարժանքի ընթացքում մասնակիցները կսովորեն ծրագրավորել  Atmega միկրոկոնտրոլերներ, աշխատացնել շարժիչներ և այլն: Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան «Կամուրջ» ունիվերսալ հարթակի միջոցով նախագծել, հավաքել, ծրագրավորել և աշխատացնել սեփական սարքերը:
Դասընթացին մասնակցելու պահանջներն են՝

•    Ֆիզիկայի լավ իմացություն
•    Ծրագրավորման նախնական իմացություն:

Վարժանքի տևողությունն է 1 ամիս:
Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրվածներին խնդրում ենք armrobotics@uite.org հասցեին  ուղարկել ինքնակենսագրություն մինչև նոյեմբերի 23-ը: