Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Մրցույթներ/Գծին Հետևող Ռոբոտներ/Գծին Հետևող Ռոբոտների Մրցույթ Կանոնադրություն

Գծին Հետևող Ռոբոտներ

Նախաբան

 Մրցույթի ոգին

Մենք ակնկալում ենք, որ յուրաքանչյուր մասնակից, ուսանող և հրահանգիչ կհարգի մրցույթի նպատակներն ու արժեքները, որոնք ամրագրված են մեր առաքելության սահմանման մեջ: Իրենց հերթին, կամավորները, մրցավարները և աշխատակիցները կգործեն մրցույթի ոգու համաձայն` ապահովելով մրցույթի ազատ մրցակցությունը, արդարությունը և, ամենակարևորը, ուրախ ժամանցը:

«Կարևորը հաղթանակը կամ պարտությունը չէ, այլ այն, թե ինչքան բան ես սովորում»:

 Փորձի փոխանակում

Մրցույթի ընդհանուր նպատակն է մրցույթից հետո մրցակիցների հետ փոխանակել տեխնոլոգիական և ուսումնական վերջին նվաճումները: Ցանկացած նվաճում, ներառյալ նոր տեխնոլոգիաները և համակարգչային ծրագրերը, մրցույթից հետո կարող է տեղ գտնել ԱրմՌոբոտիքս կայքում, որպես կրթական նախաձեռնողի առաքելություն:
Մենք խրախուսում ենք մասնակիցների հարցերը իրենց մրցակիցներին, որոնց նպատակն է խթանել գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում հետաքրքրասիրությունը և հետազոտությունը:

 1.         Տարբերիչ նշանների դաշտ

 1.1.      Տարբերիչ նշանների դաշտը

Տարբերիչ նշանների դաշտը մրցուղիների վրա ուղիղ եզրագծերի,  նշանների համակցություն է: Ռոբոտը պետք է հետևի եզրագծերին` մասամբ կամ լիովին հետևելով ցուցումներին:

 Այս մրցույթի նպատակն է սկսելով  մեկնարկային գծից և հետևելով մրցուղիների նշաններին շարժվել ուղիղ եզրագծերի երկայնքով և գտնել դեպի վերջնագիծը տանող ուղին: Դեպի վերջնագիծը տանող մրցուղու վրա տեղադրված են նաև այլ նշաններ, որոնց հետևելու դեպքում մասնակիցները կվաստակեն լրացուցիչ միավորներ:

 1.2.      Սահմանումներ

1.2.1.   Մրցույթի ժամացույցը

Թիմերին տրվում է սահմանափակ ժամանակահատված` «Մրցույթի ժամանակ», խաղադաշտ մտնելու, ռոբոտին կարգավորելու և առաջադրանքը կատարելու համար: Այս ժամանակահատվածը մրցութային օրվա` «Ամսաթիվ Ա»-ի ընթացքում թիմերին հատկացված ողջ ժամանակն է իրենց ներկայացնելու համար:

 1.2.2.   Մրցարշավի ժամացույցը

Հանձնաժողովի թույլտվությամբ ռոբոտը կարող է մեկնարկել, իսկ վայրկենացույցը կպահի ժամանակը: «Մրցարշավի ժամանակի» ընթացքում ռոբոտը պետք է հասցնի ավարտել մրցարշավը:

 1.3.      Թիմի անդամներն ու հրահանգիչները

1.3.1.   Թիմի բոլոր անդամները, բացառությամբ ղեկավարի, պետք է լինեն դպրոցականներ:

1.3.2.   Յուրաքանչյուր թիմում միայն մեկ ղեկավարի է թույլատրվում հանդես գալ որպես տեխնիկական խորհրդատու:

1.3.3.   Տեխնիկական խորհրդատուն իր տեղը կունենա Մրցույթի դաշտի մոտ, որտեղից կկարողանա վերահսկել գործողության ընթացքը:

 1.3.4.   Տեխնիկական խորհրդատուին թույլ չի տրվում մրցույթի ժամանակ դիպչել Ռոբոտին կամ այն վերանորոգել: 

1.3.5.   Տեխնիկական խորհրդատուն չպետք է մասնակցի Ռոբոտի ծրագրավորմանը:

 Մրցույթի ժամանակ Ռոբոտին տեխնիկական խորհրդատուի դիպչելը կամ նրա կողմից դատավորի որոշումներին խանգարելու փորձերը կարող են հանգեցնել թիմի որակազրկմանը

 

2.         Դաշտ

 

2.1.      Դաշտի նկարագիրը

 2.1.1.   Դաշտը կազմված է 2.2 ենթակետում նկարագրված  տարբեր դասավորություններով 250մմx250մմ սալիկներից: Սալիկների վերջնական ընտրությունն ու դասավորությունը կհայտարարվի միայն երկրորդ օրը` «Ամսաթիվ Բ»-ին: Հարկ է նշել, որ որոշ սալիկներ կարող են ընդհանրապես չօգտագործվել դաշտում, իսկ մյուսները կարող են օգտագործվել մեկ կամ ավելի անգամներ:

2.1.2.   Դաշտում կլինեն 4x5, 4x6, 5x5 կամ 5x6 չափսերի 20-30 սալիկներ:

2.1.3.   Գոյություն ունեն սալիկների 24 դասավորություններ, որոնք կտեղադրվեն 0, 90, 180 և 270 աստիճանների տակ: Բոլոր չափսերն ու չափումներն ունեն 10% դիմակայունություն:

2.1.4.   Յուրաքանչյուր սալիկ և դաշտ ունի սև եզրագծերով և նշաններով սպիտակ ֆոն: Գրանցման օրը` «Ամսաթիվ Ե»-ին, մասնակիցներին ինքնավստահության համար կտրամադրվի մեկական սալիկ:

2.1.5.   Եզրագծերը, որոնց պետք է հետևել, սև են և ունեն 20մմ լայնություն: Որոշիչ նշանները 20մմx20մմ սև քառակուսիներ են, որոնք ցույց են տալիս ճիշտ ուղին: Եզրագծերի և որոշիչ նշանների միջև տարածությունը ևս 20մմ է: Հատուկ առաջադրանքների սալիկների վրայի գծերը (Միացնել լույսերը, Կանգնել, Շարժվել) ունեն 10մմ լայնություն և ձգվում են եզրագծից 50մմ այն կողմ:

2.1.6.   Կան հատուկ սալիկներ, որոնք ռոբոտից պահանջում են կատարել հատուկ առաջադրանք: Օրինակ` սալիկներից մեկը ռոբոտից կպահանջի միացնել լույսերը, իսկ մյուսը` անջատել դրանք կամ որոշ ժամանակ ազդանշան տալ:

2.1.7.   Կազմակերպիչների կոմիտեն կանի հնարավորինս ամեն ինչ, որպեսզի սալիկների միջև չլինեն «խորդուբորդություններ», թեպետ հնարավոր են մինչև 3մմ հասնող աննշան շեղումներ բարձրության և լայնության մեջ: Մասնակիցները պետք է պատրաստ լինեն հաղթահարել այդ աննշան թերությունները:

2.1.8.   Սալիկներից մեկը կներկայացնի 270մմ բարձրությամբ և 230մմ լայնությամբ թունել, որը ֆիզիկապես գոյություն ունի:

2.1.9.   Ողջ դաշտում կլինի մեկական «Մեկնարկային գիծ» և «Վերջնագիծ» սալիկային ցանցեր:

 

 2.2.      Սալիկների դասավորությունները

 Կարմիր սլաքները ցույց են տալիս այն ուղին, որին ցանկալի է,որ մասնակիցները հետևեն: Դաշտում այն նշված չէ:

 2.2.1.   Ընդհանուր դասավորություններ

 

 

2.2.2.   Ազդանշան տալ

2.2.3.   Լույսերը միացնել և անջատել

 


 

2.2.4.   Կանգնել և շարժվել

 


 

 

2.2.5.   Մեկնարկային գիծ և վերջնագիծ

 


3. Ռոբոտներ

3.1. Չափսերը
3.1.1.Ռոբոտը կարող է լինել ցանկացած լայնության և երկարության:
3.1.2. Մրցույթի բոլոր փուլերի ընթացքում ռոբոտը պետք է լինի ուղղաձիգ դիրքում:

3.2. Կառավարումը
3.2.1.Ռոբոտը պետք է լինի ինքնակառավարվող:
3.2.2. Հոսանքը կարգավորող սարքը կարող է տեղադրված լինել ռոբոտի մեջ կամ մրցադաշտից դուրս` միացված հաղորդալարի միջոցով կամ առանց դրա:
3.2.3. Հանձնաժողովի թույլտվությամբ թիմի անդամներից որևէ մեկը միացնում է ռոբոտը ¥միացման/վերամիացման կոճակը պետք է լինի ռոբոտի վրա¤:
3.2.4.Եթե ռոբոտը կարգավորելու համար օգտագործվում է առանց հաղորդալարի միացումը, ապա այն պետք է իրականացվի մրցադաշտում առկա ազատ հաճախականության ընդգրկույթներից մեկի միջոցով: Հանձնաժողովը և կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում որևէ սարքի կամ գործիքի անսարքության համար:
3.3. Էներգիայի աղբյուրը
3.3.1.Ռոբոտը կարելի է լիցքավորել էներգիայի այնպիսի աղբյուրի միջոցով, ինչպիսին է դրա վրա տեղադրված մարտկոցը:
3.3.2. Ռոբոտը կարելի է լիցքավորել դրան լարով միացված հաստատուն էներգիայի աղբյուրի միջոցով:
3.3.3.Ռոբոտի համար ներփակված էներգիայի աղբյուրի գործածությունը մասնակիցներին կբերի լրացուցիչ միավոր:
3.4. Կառուցվածքը
3.4.1. Կարելի է օգտագործել ռոբոտի ցանկացած գործիքների տուփ կամ շինանյութ, եթե ռոբոտը ունի վերոհիշյալ հատկությունները և եթե դրա նախագիծն ու կառուցվածքը պատկանում են թիմին:
3.4.2. Ռոբոտը չպետք է մասնատվի մրցույթի ժամանակ:

 

4. Մրցույթ


4.1. Մրցույթի նախապատրաստումը
4.1.1. Կազմակերպիչները ջանք չեն խնայի, որպեսզի թիմերը հասնեն մրցութային տարածք` մեկնարկելով «Ամսաթիվ Բ»-ին մինչև «Ամսաթիվ Ա»-ից մեկ օր առաջ:
4.1.2.Մրցույթի օրը յուրաքանչյուր թիմին հատկացվում են «Մրցույթի ժամանակից» րոպեներ: Թիմերի բոլոր գործողությունները պետք է կատարվեն այս ժամաակահատվածում:
4.1.3. «Մրցարշավի ժամանակից» հատկացված վայրկյանները կսահմանափակեն յուրաքանչյուր ելույթի ¥մրցարշավ: Կազմակերպիչները կհոգան, որպեսզի մրցուղու նախագիծը այս ժամանակահատվածի համար ունենա համապատասխան լայնություն:

4.2. Մրցութային գոտին
4.2.1. Դաշտի շրջակա տարածքը կհամարվի «Մրցույթի գոտի»: Բացի ռոբոտը կարգավորողներից, մրցավարներց և հանձնաժողովից` ոչ ոք իրավունք չունի մտնել մրցությային գոտի:
4.3. Մրցույթի մեկնարկը
4.3.1. Ռոբոտը կարգավորում է թիմի անդամների կողմից ընտրված որևէ մեկը: Միայն այդ մասնակիցը իրավունք ունի ելույթի ընթացքում կարգավորել ռոբոտը: Թիմի մյուս անդամները պետք է գտնվեն մրցութային գոտուց դուրս:
4.3.2. Ռոբոտը տեղադրվում է մեկնարկային գծին և ստուգվում մրցավարի կողմից:
4.3.3. Մրցավարի հրահանգով կարգավորողը միացնում է ռոբոտը:
4.4. Վերամեկնարկը
4.4.1. Անհրաժեշտության դեպքում ռոբոտը կարող է վերսկսել ելույթը «Մրցարշավի ժամանակից» հատկացված վայրկյանների ընթացքում:
4.4.2. Յուրաքանչյուր վերամեկնարկից առաջ ռոբոտը պետք է տեղադրվի մեկնարկային գծին և ստուգվի մրցավարի կողմից:
4.4.3. Մրցույթի ժամացույցը ամեն անգամ ժամանակը կպահի զրոյից: Մրցույթի ժամացույցը կշարունակի իր ընթացքը` անկախ բոլոր վերամեկնարկներից:
4.4.4.Մրցույթի ընթացքում վերամեկնարկների սահմանափակում չկա:
4.4.5.Ռոբոտը պետք է վերսկսի ելույթը, եթե
- դադարում է հետևել եզրագծին
- մարդ է դիպչում դրան
- դուրս է գալիս դաշտից
- մրցավարը կարգադրում է վերամեկնարկել

4.5. Եզրագծից հետո
4.5.1.Որոշելու համար` արդյոք ռոբոտը դուրս է եկել եզրագծից կամ/թե սալիկից, մրցավարը կօգտագործի ռոբոտի«կորնթարդ հիմնակմախքը: Մրցավարը այս չափումը կատարում է ռոբոտի վերջույթների շուրջ երևակայական ռեզինե երիզ քաշելով և շրջանակված տարածությունը որպես ուրվագիծ օգտագործելով:
4.5.2.Շարունակական եզրագծի հատվածի որոշակի մաս պետք է լինի ռոբոտի կորնթարդ հիմնակմախքի տակ: Ոչ շարունակական եզրագծի դեպքում սալիկի որոշակի հատված պետք է լինի ռոբոտի ուրվագծի տակ:
4.5.3.Ռոբոտը պետք է մնա դաշտում այնքան, մինչև չավարտի ելույթը և 5 վայրկյան չկանգնի վերջնագծին:

 

5. Միավորների հավաքում


5.1. Տեխնիկական միավորները
«Տեխնիկական գնահատականը» առավելագույնս 50 միավոր է, որը մրցույթից առաջ` «Ամսաթիվ Բ»-ին կտա հանձնաժողովը: Հաշվի է առնվում ամբողջականությունը, շարժականությունը, պարզությունը, հուսալիությունը, տեխնոլոգիական լուծումները և այլն:
5.2.Մրցարշավի միավորները
5.2.1.Յուրաքանչյուր սալիկը հաջողությամբ հաղթահարելու դեպքում թիմը կվաստակի 5 միավոր: Յուրաքանչյուր ճիշտ հետևած որոշիչ նշանի համար թիմը կվաստակի լրացուցիչ 10 միավոր: Այսպես, ռոբոտի` սալիկի վրայի որոշիչ նշանին ճիշտ հետևելու դեպքում թիմը կստանա 15 միավոր, սալիկը հաղթահարելու դեպքում` 5 միավոր և որոշիչ նշաններին ճիշտ հետևելու դեպքում` 10 միավոր:
5.2.2.Մրցարշավը ավարտելու դեպքում թիմը կվաստակի 50 միավոր: Ռոբոտի առաջադրանքը ամբողջովին ավարտված է համարվում այն ժամանակ, երբ այն տեղադրվում է վերջնագծինև 5 վայրկյան անշարժ է մնում:
5.2.3. «Մրցարշավի ժամանակը» մրցուղուն հետևելու ժամանակն է: Այդ ժամանակահատվածից դուրս յուրաքանչյուր 10 վայրկյան թիմի հավաքած միավորներից կպակասեցնի 5-ը: Այսպես, եթե«Մրցարշավի ժամանակը» 180 վայրկյան է, իսկ ռոբոտը մրցուղին հաղթահարում է 184 վայրկյանում, ապա թիմը կորցնում է 5 միավոր:
5.2.4.Թունելը հաջողությամբ հաղթահարու դեպքում թիմը կվաստակի 10 միավոր:
5.2.5.Լույսերը միացնելու, անջատելու և ազդանշան տալու դեպքում թիմը կվաստակի 5-ական միավոր:
5.2.6.Սալիկների թիվը, որոնց համար թիմը կարող է միավորներ վաստակել համաձայն

6. Կանոններ և խախտումներ


6.1.Ներքոհիշյալ կանոնները խախտելու դեպքում ռոբոտը կորակազրկվի կամ կվերսկսի ելույթը մեկնարկային գծից:
6.2. Եթե որակավորման օրը` «Ամսաթիվ Բ»-ին, հանձնաժողովը նկատում է որևէ խախտում, ապա պետք է արձանագրի այն մինչև մրցարշավը` «Ամսաթիվ Ա»-ին: Ռոբոտները կստուգվեն մրցարշավից առաջ:
6.3. Ռոբոտի ուղղության կամ արագության վրա ազդող մարդկային ցանկացած հպում կառաջացնի սխալ դիրք, և ռոբոտը կվերսկսի ելույթը մեկնարկային գծից:
6.4.Ռոբոտին միացված հաստատուն էներգիայի աղբյուրը կամ մալուխի միջոցով դրան միացված հեռակառավարող համակարգիչը չպետք է ազդեն ռոբոտի արագության կամ ուղղության վրա:


7. Վարքագծի կանոնները


7.1. Արդար մրցույթ
7.1.1.Մյուս ռոբոտներին դիտմամբ խանգարող կամ դաշտը փչացնող ռոբոտները կորակազրկվեն:
7.1.2.Ռոբոտներին դիտմամբ խանգարող կամ դաշտը փչացնող մարդիկ կորակազրկվեն:
7.1.3.Մենք ակնկալում ենք, որ բոլոր թիմերի նպատակը կլինի արդար և մաքուր մրցույթը:

7.2. Վարքագիծ
7.2.1.Անկարգ մասնակիցները կարող են հեռացվել մրցութային տարածքից և որակազրկվել:
7.2.2.Կանոնները կկիրառվեն մրցավարների, աշխատակիցների և տեղական օրինապահ մարմինների հայեցողությամբ:

8. Կազմակերպիչները


8.1. Կազմակերպիչների կոմիտեն
Կազմակերպիչների կոմիտեն կազմված է հայաստանյան և սփյուռքի այնպիսի համայնքներից և կազմակերպություններից, ինչպիսիք են Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը և Թեհրանի շրջանավարտների հայկական ասոցիացիան և այլն:

8.2. Հանձնաժողովը
Միավորների, ելույթի և ժամանակի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնում է հանձնաժողովը: Թիմերը պետք է հարգեն նրա որոշումները: Հանձնաժողովի անդամները կլինեն ռոբոտատեխնիկայի տարբեր բնագավառների մասնագետներ:
8.3. Հովանավորներն ու տեխնիկական աջակիցները
Մրցույթը ֆինանսապես և տեխնիկապես հովանավորում են միջազգային և հայաստանյան ընկերություններ: