Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Մրցույթներ/Գծին Հետևող Ռոբոտներ

ԳԾԻՆ ՀԵՏԵՎՈՂ ՌՈԲՈՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն (ԻՏՁՄ) ԻԱՄ Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակներում հայտարարվում է “Գծին հետևող ռոբոտների” մրցույթ:

Մրցույթի շրջանակներում մասնակիցները պետք է պատրաստեն և ծրագրավորեն ռոբոտներ, որոնք կանցնեն մրցութային դաշտը (լաբիրինթոս): Մրցութային դաշտն իրենից ներկայացնում է սպիտակ հարթություն, որի վրա գծված են սև գծեր: Ռոբոտի չափը չպետք է գերազանցի 300մմ x 300մմ-ը: 

 "Գծին հետևող ռոբոտ" մրցույթում հաղթող կճանաչվեն այն թիմերի ռոբոտները, որոնք. 
•    կստանան առավելագույն տեխնիկական միավորներ,
•    կհավաքեն առավելագույն միավորները նախնական փուլի արդյունքում և 
եզրափակիչ փուլի ընթացքում իրենց առջև դրված խնդիրը կկատարեն նվազագույն ժամանակահատվածում, նվազագույն սխալներով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կազմակերպիչ թիմը կապ կհաստատի արդեն գրանցված թիմերի հետ: