Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Լաբորատորիա/ԱրմՌոբոտիքս Լաբորատորիա

ԱՐՄՌՈԲՈՏԻՔՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Լաբորատորիայում անցկացվում են վարժանքներ բոլորի համար, ով ցանկանում է սովորել ռոբոտատեխնիկա:

Ռոբոտիքս լաբում գործում է դպրոցական խմբակ բոլոր դպրոցների աշակերտների համար:

Լաբորատորիայում վարժանքներ են անցկացվում  ոչ միայն դպրոցականների համար այլ նաև ուսանողների և այլ մարդկանց համար, որոնք ցանկանում են սովորել ռոբոտատեխնիկա:  Վարժանքների մասնակիցները պարտադիր պետք է ունենան նախնական տեխնիկական գիտելիքներ:
 

      Լաբորատորիայում  անցկացվում են  հետևյալ մասնագիտական վարժանքները.

         •    Սխեմաների նախագծում

        •    Ծրագրավորում / C, C++, LabView, Linux, Microsoft robotics, PLC-Ladder, FDB, STL,  motor  control և այլն/         

         •    Մեխանիկա և մեխատրոնիկա                             

         •    Կոնտրոլերների ծրագրավորում                          

         •    Սենսորների հետ աշխատանք                       

         •    Պատկերների Ճանաչում

         •    Նախագծերի և ժամանակի կառավարում

         •    Ինչպես նաև այլ մասնագիտական թեմաներով վարժանքներ:


Ռոբոտատեխնիկայի լաբորատորիայում ԱրմՌոբոտիքսի ծրագրերի մասնակիցները հնարավորությու ունեն նախագծել, հավաքել և փորձարկել սեփական սարքերը:

Լաբորատորիան գտնվում է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի /Պոլիտեխնիկ/ ավագ դպրոցի տարածքում: