Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Ակումբ/ԱրմՌոբոտիքս Ակումբ

ԱՐՄՌՈԲՈՏԻՔՍ ԱԿՈՒՄԲ

2012թ.-ից /Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման և Աջակցման Ծրագրի շրջանակներում գործում է ԱրմՌոբոտիքս ակումբը: Ակումբի շրջանակներում կազմակերպվում են ոլորտով հետաքրքրվածների պարբերական հանդիպումներ: Հանդիպումների ընթացքում մասնակիցները  քննարկում են ռոբոտատեխնիկայի ոլորտի վերաբերյալ թեմաներ, անցկացնում են գործարար ներկայացումներ: Ակումբի անդամները հնարավորություն ունեն ներգրավվել ԱրմՌոբոտիքսի բոլոր ծրագրերին,  իրականացնել ոլորտը խթանող ծրագրեր և այլն:

  Հանդիպումների անցկացման նպատակն է.


• համախմբել տեխնոլոգիական ոլորտով և ռոբոտաշինությամբ հետաքրքրված երիտասարդներին,

•  հնարավորություն տալ մասնակիցներին քննարկել ոլորտին  վերաբերող և իրենց հետաքրքրող  հարցերը,

•  երիտասարդներին հնարավորություն տալ մշակել առաջարկներ ու իրականացնել դրանք:  

 
  

ԱրմՌոբոտիքս ակումբն ունի հետևյալ նպատակները.

   •    Համայնքի ձևավորում
   •    Առավել թիրախային և նպատակային ծրագրեի մշակում և անցկացում
   •    Ոլորտային խնդիրների վերհանում և լուծում