Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Արխիվ

Մրցույթներ

 Գծին հետևող ռոբոտ 2012

«Գծին հետևող ռոբոտ» մրցույթի շրջանակներում   մասնակիցների կողմից նախագծած և պատրաստած ռոբոտները պետք է շարժվեին լաբիրինթոս հանդիսացող դաշտով, գտնեին 5 վերջնակետերը և ետ վերադառնաին սկզբնակետ անցած ամենակարճ ճանապարհով:
Դաշտը իրենից ներկայացնում էր սև գծերով սպիտակ հարթություն, որի վրա կաին 5 վերջանակետներ, որոնցից մեկը հանդիսանում էր սկզբնակետ:
Հոկտեմբերի 25-ին կայացավ «Գծին հետևող ռոբոտ» մրցույթը, որին մասնակցում էին դպրոցականներից կազմված 7 թիմ` 3 թիմով հանդես եկավ «Այբ» ավագ դպրոցը, 1 թիմով` Ախթալայի թիվ 1 դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ներկայացրեց 2 թիմ, իսկ Պոլիտեխնիկի հենակետային վարժարանը` 1 թիմ:
      «Այբ» ավագ դպրոցի թիմերը լավագույնս ներկայացան մրցույթում` զբաղեցնելով առաջին երկու հորիզոնականները: Առաջին տեղը գրավեց «Սինուս» թիմը` ստանալով 250.000 դրամ, երկրորդ տեղը` «Կոսինուս» թիմը: Մրցանակն է 100.000 դրամ: Երրորդ տեղը զբաղեցրեց  Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի «Պոլիտեխնիկ» թիմը, որի մրցանակն է 50.000 դրամ և Arduino Uno ծրագրավորվող էլեկտրոնային պլատֆորմ: Խրախուսական մրցանակի արժանացավ Ախթալայի թիվ 1 դպրոցի թիմը` ստանալով 30.000 դրամ և Arduino Uno ծրագրավորվող էլեկտրոնային պլատֆորմ:

 

 

ԱԿԱՆ ՓՆՏՐՈՂ ՌՈԲՈՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2013թ.

Ական փնտրող ռոբոտ մրցույթի շրջանակներում մասնակիցները պետք է   նախագծեն  և պատրաստեն ռոբոտ, որը պետք է գտնի հողի տակ պահված ականները և դրանց դասավորությամբ էլեկտրոնային քարտեզը ուղարկեր սերվերի վրա: 
Ռոբոտի մրցութային տարածքը դա սպիտակ պատերով առանձնացված հողատարածք է, որտեղ մինչև 3 սմ խորության վրա թաղված են ականները: Ռոբոտը պետք է գտնի այդ ամբողջ տարածությունը, շրջանցի խոչընդոտները, գտնի ականները, ֆիզիկապես նշի դրանց գտնվելու վայրը, սարքի ականների դասավորությամբ էլեկտրոնային քարտեզ 
և ուղարկի մրցությանին սերվերին: 
  Ռոբոտը պետք է ունենա մինչև 10կգ քաշ, 40սմ X 40սմ չափս: 
Ականները կլինեն մետաղական, ռոբոտը կկարողանա ականները գտնել իր վրա տեղադրված մետաղ  գտնող սենսորի միջոցով: Ականների վրա պայթելու պարագայում կվառվեն լամպեր, որոնք տեղադրված են մրցույթի ժյուրիի սեղանին: 
  Գրանցումը կտևի մինչև 
մայիսի 25-ը այն թիմերի համար, որոնք ակնկալում են ստանալ ռոոտների դետալներ և մասնագիտական վարժանքներ:

 

  Գրանցված թիմերը պետք է ներկայացնեն ռոբոտի պտրաստման նախագիծ: Լավագույն նախագիծ ներկայացրած թիմերը կստանան դետալներ ռոբոտ պատրաստելու համար:




ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2013թ.

Մրցույթը նախատեսվում է անցկացնել 2013թ.-ի մայիսին: Մրցույթի ընթացքում ռոբոտը պետք է թռչի նախօրոք տրված տեղամասով` առաջնորդվելով տեղանշաններով, որոնց վրա պատկերված կլինեն  թվեր կամ այլ նշաններ: Ռոբոտը պետք է կարդա այդ նշանները և դրանց միջոցով կարողանա տեղորոշվել, որպեսզի գտնի հաջորդ նշանատեղը /թիրախը/: Ռոբոտը մրցույթի ընթացքում իր հետ կունենա  100-300գ բեռ: Անօդաչու թռչող սարքը պետք է հասնի նոր նշանատեղ, նետի բեռը և վերադառնա ետ` դեպի սկզբնակետ /թռիչքուղի/:  
    

      Ռոբոտը կարող է ունենալ կառուցման ցանկացած տեսք, այդ թվում` 
           •    VTOL /ուղղահայաց թռիչք և վայրէջք/
           •    CTOL /սովորական թռիչք և վայրէջք/
           •    STVOL /կարճ թռիչք և վայրէջք/ և այլն: 

   

     Կապի միջոցներ`
           •    3G/GPRS
           •    այլընտրանքային կապ
           •    MPS A-GPS    
  

      Նավիգացիա`
           •    GPS/Glonass/Galileo
           •    A-GPS/MPS

           •    INS/IMU


   Անօդաչու թռչող սարքը կարող է լինել ուղղաթիռ, քուադրոքոփթեր /quadrocopter/, օդանավ, դիրիժաբլ և այլն: Ռոբոտը պետք է համապատասխանի կազմակերպիչների նախատեսած մրցութային տարածքին /չափսերով, անվտանգության նորմերով և այլն/: Ռոբոտի թռիչքը և վայրէջքը կարող է կատարվել թե՛ ավտոմատ, թե՛ հեռակառավարմամբ: Առավելագույն հեռավորությունը թռիչքի և նշանակետերի տեղակայման վայրերից 2 կմ է: Ռոբոտը պետք է առցանց ուղարկի ֆոտո և վիդեո պատկերներ: Ռոբոտը պետք է գտնի նպատակային կետերը և ուղարկի դրանց պատկերները և տեղակայման վայրի կոորդինատները: 

 

ԳԾԻՆ ՀԵՏԵՎՈՂ ԵՎ ԻՐԵՐ ԴԱՍԱԿԱՐԳՈՂ ՌՈԲՈՏ ՄՐՑՈՒՅԹ 2014

Ս. թ. Նոյեմբերի 22-ին տեղի կունենա "Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտ" մրցույթի եզրափակիչ փուլը:

"Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտ" մրցույթի շրջանակներում մասնակիցների կողմից նախագծված և պատրաստված ռոբոտները պետք է գտնվեն դաշտում, որում կան 2 իրարից տարբեր իրեր (հյութի տարա և թենիսի գնդակ), ինչպես նաև զամբյուղներ և խոչընդոտներ: Ռոբոտը պետք է հերթականությամբ վերցնի այդ իրերը, անցնի խոչընդոտները և դասավորի դրանք ըստ համապատասխան տեղամասերի:

Մրցույթին դիմող թիմերին կտրվեն KIT կոնստրուկցիոն մասեր, որորնք թույլ կտան պատրաստել ռոբոտի շարժական և իրեր տեղափոխող մասերը:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել մինչ ս.թ. Հոկտեմբերի 15-ը` հետևյալ հղմամբ՝ http://www.armrobotics.am/arm/stcompetition :

Մրցույթի մասնակիցները պետք է լինեն մինչ 30 տարեկան:

Գրանցվելուց հետո անհրաժեշտ է ներկայացնել ռոբոտների պատրաստման նախագծերը:

 

 «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթ 2014

2013թ.-ի համար միությունը նախաձեռնել է <Ռոբոտներն առօրյայում> գաղափարների մրցույթն, որի շրջանակներում մասնակիցները կներկայացնեն իրենց գաղափարները, հետագայում գաղափարները կվերածեն տեխնիկական նախագծերի և վերջում իրական սարքերի: 
Ծրագրի շրջանակներում նաև նախատեսվում է անցկացնել ոլորտի արտաքին և ներքին շուկայի հետազոտություն:     Ծրագրի բոլոր մասնակիցների համար նախատեսվում է անցկացնել համապատասխան մասնագիտական վարժանքներ: Վարժանքները կանցկացնեն հայաստանյան և արտասահմանյան առաջատար մասնագետները: 
Վերջին փուլում մասնակիցներն իրենց գաղափարները և ռոբոտները կներկայացնեն ԴիջիԹեք Էքսպո ամենամյա ցուցահանդեսին:


Գաղափարների մրցույթը բաղկացած կլինի հետևյալ փուլերից.



Նպատակ 


Մասնակիցներ

Մրցույթին կարող են մասնակցել բոլորն, ովքեր ունեն ռոբոտիքս ոլորտի գաղափարներ: «Ռոբոտներն առօրյայում» մրցույթը չունի ո՛չ տարիքային, ո՛չ մասնագիտական սահմանափակումներ: 

Մասնակցության պայմաններ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև օգոստոսի 3-ը:

Լավագույն 5 կամ 8 նախագծերը կհամաֆինանսավորվեն ներկայացված գաղափարներն իրական դարձնելու նպատակով:

 

Պահանջներ մասնակից թիմերին

  1. Գրանցվել վերը նշված ժամկետներում
  2. Ներկայացնել գաղափարը, նախագիծը, անհրաժեշտ դետալների ցանկը, բյուջեն, սարքի պատրաստման ժամանակացույցը
  3. Պատրաստել սարքը և ներկայացնել ԴիջիԹեք Էքսպո ցուցահանդեսին