Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Մեր մասին

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Հայաստանում ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը /Արմռոբոտիքս/ կազմակերպվում է 2008թ.-ից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԻՏՁՄ/ կողմից:

Ծրագրի առաջնային նպատակն է նպաստել.


• Ռոբոտաշինության ոլորտի և ինժեներական մասնագիտության նկատմամբ հետաքրքրության առաջացմանը
• Ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը
• Մասնագիտական կողմնորոշմանը
• Մասնագիտական ուսուցման հնարավորությանը, որը հնարավորություն կտա աշխատանք գտնել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո

Ծրագրի նպատակներն են նաև՝


• Հայաստանի տարածաշրջանային զարգացումը և ժողովրդագրական իրավիճակի բարելավումը
• Նախազորակոչային տարիքում բանակին անհրաժեշտ տեխնոլոգիական գիտելիքների և հմտությունների ուսուցումը
• Տեխնոլոգիական կրթության որակի բարձրացումը
• Բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման խթանումը։

ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում իրականացվում են միշարք ծրագրեր.


- Ռոբոտաշինության մրցույթներ
- ԱրմՌոբոտիքս խմբակ - ռոբոտաշինության դպրոցական խմբակներ
- ԱրմՌոբոտիքս լաբ - ռոբոտաշինույթյան լաբորատորիա,
- ԱրմՌոբոտիքս ակումբ: