Հայերեն   |   English    |   
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Մրցույթներ/Ռոբոտներն Առօրյայում

«Ռոբոտներն առօրյայում » գաղափարների մրցույթ

2013թ.-ի համար միությունը նախաձեռնել է <Ռոբոտներն առօրյայում> գաղափարների մրցույթն, որի շրջանակներում մասնակիցները կներկայացնեն իրենց գաղափարները, հետագայում գաղափարները կվերածեն տեխնիկական նախագծերի և վերջում իրական սարքերի:
Ծրագրի շրջանակներում նաև նախատեսվում է անցկացնել ոլորտի արտաքին և ներքին շուկայի հետազոտություն:     Ծրագրի բոլոր մասնակիցների համար նախատեսվում է անցկացնել համապատասխան մասնագիտական վարժանքներ: Վարժանքները կանցկացնեն հայաստանյան և արտասահմանյան առաջատար մասնագետները:
Վերջին փուլում մասնակիցներն իրենց գաղափարները և ռոբոտները կներկայացնեն ԴիջիԹեք Էքսպո ամենամյա ցուցահանդեսին:


Գաղափարների մրցույթը բաղկացած կլինի հետևյալ փուլերից.




Նպատակ


Մասնակիցներ

Մրցույթին կարող են մասնակցել բոլորն, ովքեր ունեն ռոբոտիքս ոլորտի գաղափարներ: «Ռոբոտներն առօրյայում» մրցույթը չունի ո՛չ տարիքային, ո՛չ մասնագիտական սահմանափակումներ:

Մասնակցության պայմաններ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև օգոստոսի 3-ը:

Լավագույն 5 կամ 8 նախագծերը կհամաֆինանսավորվեն ներկայացված գաղափարներն իրական դարձնելու նպատակով:

 

Պահանջներ մասնակից թիմերին

  1. Գրանցվել վերը նշված ժամկետներում
  2. Ներկայացնել գաղափարը, նախագիծը, անհրաժեշտ դետալների ցանկը, բյուջեն, սարքի պատրաստման ժամանակացույցը
  3. Պատրաստել սարքը և ներկայացնել ԴիջիԹեք Էքսպո ցուցահանդեսին